Հայ - վրացական սահմանին նախատեսվում է նոր կամուրջ կառուցել

Հայ - վրացական սահմանի Բագրատաշեն - Սադախլո անցման կետը

Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի Սադախլո - Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նախատեսվում է նոր կամուրջ կառուցել:

Հայաստանի կառավարությունը այսօր համաձայնություն տվեց կամրջի կառուցման վերաբերյալ Վրաստանի կառավարության հետ համաձայնագիր կնքելու առաջարկությանը:

Կառավարությունը նաև հաստատեց պետական սահմանի անցման կետերում պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված միջոցառումների 2015-2017 թվականների ծրագիրը: