Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիները 2015 թվականի հունվարի 1-ից կազատվեն Հայաստանի մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից, այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Ըստ արտգործնախարարի, հունվարի 1-ից կդյուրացվի նաև Հայաստանի քաղաքացիների՝ ԱՄՆ մուտքի վիզայի ձեռքբերումը: «Սա գործընթացի սկիզբ է։ Հունվարի 1-ից շատ կատեգորիաների տրվելու է ամերիկյան տասը տարվա և բազմակի վիզա», - ասաց Նալբանդյանը:
Որոշման համաձայն, ԱՄՆ քաղաքացիները կկարողանան այցելել Հայաստան և մնալ Հայաստանի տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատվելով մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:
Հովհաննես Շողիկյան