ԿԲ-ն այսօր ևս 6 միլիոն դոլար վաճառեց

Հայաստանի կենտրոնական բանկը (ԿԲ) այսօր իրականացրել է 6 միլիոն ԱՄՆ դոլարի վաճառք՝ 460 դրամ 69 լումա 1 դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով։

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ սահմանային փոխարժեքը կազմել է 460 դրամ 16 լումա 1 դոլարի դիմաց:

Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկը օրեր առաջ հայտնեց արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով մինչև տարեվերջ յուրաքանչյուր օր սակարկությունների միջոցով նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով արտարժույթի վաճառքներ իրականացնելու մասին։