Մեքսիկայի հայ համայնքներն ընդգրկվել են ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի կազմում

Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոս

Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի խնդրանքին ընդառաջ` Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական կոնդակով ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից առանձնացվել են Մեքսիկայի հայ համայնքները և ընդգրկվել ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի կազմի մեջ` հաշվի առնելով նաև Մեքսիկայի ու Կալիֆորնիայի հայ համայնքների փոխադարձ սերտ առնչություններն ու Մեքսիկայի աշխարհագրական դիրքի նպատակահարմարությունը: Այդ մասին հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: