Ծառուկյանը չի մասնակցի վաղվա հանրահավաք-երթին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վաղը Ազատության հրապարակում նախատեսված եռյակի հանրահավաք-երթին չի մասնակցի:

Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը: Նա, սակայն, նշեց, որ կուսակցության բազմաթիվ այլ ներկայացուցիչներ ներկա կլինեն հանրահավաքին:

«Ընդհանրապես ԲՀԿ-ականները ցանկության դեպքում ազատ են մասնակցելու Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառմանը», - ասաց ԲՀԿ առաջնորդի խոսնակը:

Թե ի՞նչ պատճառով Գագիկ Ծառուկյանը ներկա չի լինի Ազատության հրապարակում եռյակի նախատեսած հանրահավաք-երթին, Իվետա Տոնոյանը չմանրամասնեց:

Ռուզաննա Ստեփանյան