Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը վաղը կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության կողմից ԵԽԽՎ «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» թիվ 1900 բանաձևի կատարման վերաբերյալ» թեմայով: Այդ մասին հաղորդում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը: