Կիևը մտադիր է այսօր լռության օր հայտարարել՝ դադարեցնելով ռազմական գործողություններն Արևելյան Ուկրաինայում, անկախ այն բանից՝ կկայանա՞ արդյոք Դոնբասում իրավիճակը կարգավորելու նպատակով Մինսկում սպասվող միջնորդների եռակողմ հանդիպումը, թե՞ ոչ։ Այդ մասին լրագրողներին ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը։
Ուկրաինացի զինվորականների և Արևելյան Ուկրաինայի ռուսամետ անջատականների ղեկավարները հայտարարել են, որ պատրաստ են հրադադարի հաստատման նպատակով այս շաբաթ հանդիպել Մինսկում։