Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել զինանձնակազմի ու զինտեխնիկայի ռեզերվ ստեղծելու օգտին։
«Այս առաջարկը քննարկվում է երկրի ղեկավարի մակարդակով», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը՝ նշելով, որ այդ ուժերը հարկավոր են «թշնամու անակնկալ գործողություններին դիմակայելու համար»։