Պետդուման Հայաստանի ԵՏՄ անդամակցության հարցը կքննարկի դեկտեմբերի 10-ին

Հայաստանի` Եվրասիական Տնտեսական միությանն անդամակցության մասին Մինսկում հոկտեմբերի 10-ին կնքված պայմանագրի վավերացման հարցը Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը` Պետական դուման, կքննարկի երկու օրից` դեկտեմբերի 10-ին:

Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդել է Դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Նրա խոսքով Պետդումայի ղեկավար մարմինը` խորհուրդը, հարցը դեկտեմբերի 10-ի օրակարգում ընդգրկելու մասին որոշումը կայացրել է այսօր: