Նոր միջադեպեր շփման գծի երկայնքով․ կան զոհեր

Վերջին ժամերին շփման գծի երկայնքով տեղի ունեցած միջադեպերի հետևանքով հայկական կողմը տվել է մեկ, ադրբեջանականը` առնվազն երկու զոհ:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրապարակած տեղեկատվության համաձայն, այսօր շփման գծի արևելյան ուղղության վրա գտնվող հենակետերից մեկում հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող,1995 թվականին ծնված Գարիկ Իսպիրյանը:

Ադրբեջանական կողմը հաղորդել է Ղազախի շրջանում տեղի ունեցած միջադեպի մասին:

«Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալության տեղեկություններով, Ղազախի շրջանի Բալաջաֆարլի գյուղի մոտ ականի վրա պայթել է զինվորականներ տեղափոխող մի բեռնատար: Երկու ադրբեջանցի զինծառայող զոհվել է: