Սոցապ հիմնադրամի նախկին պետի փաստաբանը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը:
Հայաստանի սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին պետ, իշխող Հանրապետական կուսակցության անդամ Վազգեն Խաչիկյանը այսօր դատապարտվեց 12 տարվա ազատազրկման՝ պետբյուջեից միլիոնավոր դրամների յուրացման մեղադրանքով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեկ տարով պակասեցրեց դատախազի պահանջած պատժաչափը:
Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ բողոքարկելու է դատավճիռը, քանի որ այն շատ խիստ է, և դատարանը հաշվի չի առել որևէ մեղմացուցիչ հանգամանք: Փաստաբանի պնդմամբ՝ դատավորը գործեց ոչ պրոֆեսիոնալ:
Մանրամասները՝ քիչ անց: