Ոստիկանությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
Խորհդրակցության ընթացքում քննարկվել են Ամանորին նախորդող շրջանում օպերատիվ իրավիճակի վերահսկման խնդիրներ, որոնց նպատակը գույքային հանցագործությունների, մարմնական վնասվածք հասցնելու, ոգելից խմիչքի ազդեցության տակ կատարվող հանցարարքների կանխարգելումն է:
Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներին կարգադրել է շուրջօրյա ուժեղացված ծառայություն իրականացնել հասարակական վայրերում, առևտրի խոշոր կենտրոններում, փողոցներում, բակերում:
«Ճանապարհային ոստիկանությանը հրահանգվել է բացառիկ անհանդուրժող լինել անսթափ վիճակում ավտոմեքենա վարողների հանդեպ և կանխել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման ցանկացած նման դրսևորում»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում։