Գրոզնիում զոհված ոստիկանների թիվը հասնում է 14-ի

Գրոզնիում հարձակման հետևանքով զոհված ոստիկանների թիվը, Ներքին գործերի նախարարության նոր տվյալների համաձայն, հասնում է 14-ի։

Ուրբաթ օրը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հաղորդել էր, որ հարձակում գործած բոլոր 11 անձինք սպանված են։ Նրա խոսքերով՝ հարձակումը կազմակերպած անձը՝ Ահմադ Ումարովը գտնվում է Թուրքիայի տարածքում, և Ռուսաստանի իշխանությունները պետք է պահանջեն նրա արտահանձնումը։

Մամուլում տեղեկություններ կային նաև այն մասին, որ հարձակման պատասխանատվությունն իր վրա էր վերցրել Ումարովի գլխավորած «Իմարատ Կովկաս» խմբավորումը։