ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել

ԱՄՆ - Բողոքի ցույցը Նյու Յորքում, 3-ը դեկտեմբերի, 2014թ․

Նյու Յորքում և ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել այն բանից հետո, երբ երդվյալ ատենակալները որոշել են մեղադրանք չառաջադրել սպիտակամորթ ոստիկան Դենիել Փանթալեոյին 43-ամյա սևամորթ Էրիկ Գարների մահվան համար։

Այս տարվա հուլիսին Գարների ձերբակալումը պատկերող տեսանյութում լսվում է, թե ինչպես է ասթմայով տառապող տղամարդը առնվազն 8 անգամ ասում՝ «Ես չեմ կարողանում շնչել», սակայն ոստիկանը թևը չի հեռացնում նրա պարանոցից:

Գարներին ոստիկանները կասկածում էին չմաքսազերծված ծխախոտ վաճառելու մեջ:

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Նյու Յորքում ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել, կան տասնյակ ձերբակալվածներ: