Այսօր ժամը 15:40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1995 թվականին ծնված Արթուր Պերճի Մարգարյանը:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, հայտնում է ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։