Վարչական դատարանն այսօր ավարտեց Կարեն Դեմիրճյան Մարզահամերգային համալիրի շենքը հարկադիր աճուրդով վաճառելու որոշումը առ ոչինչ ճանաչելու պահանջի քննությունը:
Պատասխանողը՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ներկայացուցիչը նիստին բացակայում էր:
Համալիրի աճուրդը չեղյալ համարելու պահանջի վերաբերյալ դատական որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 24-ին:
Տաթևիկ Լազարյան