Պատժամիջոցները հսկայական խթան են զարգացման համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամենամյա ուղերձով հանդես գալով Դաշնային ժողովում:
Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պուտինը նաև հայտարարել է, որ միջնաժամկետ հեռանկարում Ռուսաստանը պետք է նվազեցնի ինֆլյացիան մինչև 4 տոկոս:
Ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների և նավթի գների անկման հետևանքով Ռուսաստանի տնտեսությունը հայտնվել է դժվարին կացությունում, մասնավորապես ռուսական արժույթը՝ ռուբլին աննախադեպ տեմպերով արժեզրկվում է դոլարի և եվրոյի նկատմամբ:
Մանրամասները տե՛ս այստեղ: