Այսօր լուսադեմից սկսված ձյան տեղումներով պայմանավորված` Երևանի վարչական շրջաններում վաղ առավոտից սկսվել և շարունակվում են գլխավոր ու երկրորդական փողոցների, մայթերի ու բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները, փոխանցում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ըստ հաղորդագրության՝ գործընթացն իրականացվում է վարչական շրջանների սանմաքրման ձեռնարկությունների մեքենամեխանիզմներով ու մարդկային ռեսուրսներով: Օգտագործվել է համապատասխան քանակի տեխնիկական աղ ու շլաքային ավազ:
Մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները լիարժեք երթևեկելի են, ձյան մաքրման աշխատանքներն այս պահին էլ շարունակվում են: