ԱՄՆ պետդեպի ներկայացուցչի հայտարարությունները Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ չի արտացոլում իրական պատկերը և փորձ է արվում նպատակադրված քաղաքականացնելու մարդու իրավունքները և դարձնել այն ճնշելու գործիք:
«Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիմքեթ Հաջիևը՝ մեկնաբանելով նախօրեին ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Ջեն Փսաքիի հայտարարությունները:
Ադրբեջանցի պաշտոնյան վստահեցրել է, որ իր երկրում օրենքի գերակայությամբ մարդու իրավունքները պաշտպանված են, և որ Ադրբեջանը շարունակում է ժողովրդավարություն զարգացնել և այդ հարցում դրսից միջամտության և «խորհուրդների» կարիք չի զգում: