Ռուսաստանը հայտարարել է «Հարավային հոսք» ծրագրի փակման մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անկարայում հայտարարել է, որ իր երկիրը ներկայիս պայմաններում չի կարող շարունակել ծրագրի իրականացումը, փոխարենը կկառուցվի նոր գազատար Սև ծովի միջոցով դեպի Թուրքիա։
Անդրադառնալով ծրագրի փակման պատճառներին՝ Պուտինը նշել է Բուլղարիան, որի թույլտվությունը մինչև հիմա չեն ստացել։
«Հարավային հոսք» ծրագրի հզորությունը կազմելու էր տարեկան 63 միլիարդ խորանարդ մետր գազ։ Ռուսաստանը մտադիր էր գազատարը շահագործման հանձնել 2018 թվականին։