Մասնագիտությամբ բժիշկ-ուռուցքաբան 75-ամյա Տաբարե Վասկեսը 2015 թվականի մարտի 1-ին Ուրուգվայի նախագահի պաշտոնում փոխարինելու է Խոսե Մուխիկային:
Դոկտոր Վասկեսի մրցակից Լուիս Լակայեն ընդունել է իր պարտությունը երեկ անցկացված ընտրությունների երկրորդ փուլում:
Ուրուգվայի նորընտիր նախագահը, ով արդեն ղեկավարել է երկիրը 2005-2010 թվականներին, սերտ կապեր ունի հայ համայնքի հետ և նույնիսկ հայերեն մի քանի բառ գիտի, որ սովորել է իր հայ բարեկամներից ու հայկական ռադիոհաղորդումներ լսելով:
Ուրուգվայի նոր խորհրդարանում լինելու են հայ պատգամավորներ Պեդրո Եսդանյանը, Անտոնիո Զուլամյանը, Խոսե Սաշյանը, Խորխե Գեքջյանը, բոլորը՝ ընդդիմադիր ազգային կուսակցությունից:
Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեոյից