Այսօր Ուրուգվայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:
Աշխարհի ամենաիմաստուն, ամենահարգված և նյութական արժեքների նկատմամբ իր վերաբերմունքով առանձնացող Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդայոյին փոխարինելու հայտ է ներկայացրել 74-ամյա Տաբարե Վասկեսը, որը երկիրը ղեկավարել էր 2005 - 2010 թվականներին: Նրա հետ ընտրապայքարի մեջ է մտել «Ազգային կուսակցության» ներկայացուցիչ Լուիս Լակայե Պոուն:
Նոր նախագահը պաշտոնը պետք է ստանձնի 2015 թվականի մարտի 1-ից: