Հռոմի պապն ավարտում է այցը Թուրքիա

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Թուրքիայում ընդունելության պաշտոնական արարողության ժամանակ, Անկարա, 28-ը նոյեմբերի, 2014թ․

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր ավարտում է իր այցը Թուրքիա:

Այսօր Հռոմի պապը Ստամբուլում հանդիպել է աշխարհի 300 միլիոն ուղղափառ հավատացյալների առաջնորդին: Ստորագրվել է համատեղ հռչակագիր:

Թուրքիա կատարած այցի ժամանակ Հռոմի պապը հանդես է եկել միջկրոնական երկխոսության առաջարկով և հույս է հայտնել, որ դա վերջ կդնի ահաբեկչությանը:

Թուրքիան մոտ 80 հազարանոց քրիստոնեական համայնք ունի, մահմեդականները՝ 75 միլիոն են: