ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի ուզում ներգրավվել սառը պատերազմում Ռուսաստանի հետ: Այս մասին հայտնում է APA-ն՝ BBC –ին հղմամբ:
«ՆԱՏՕ-ն ոչ սառը պատերազմ, ոչ բախումներ է ուզում: Մենք հետաքրքրված ենք համագործակցության մեջ․․․Եթե Ռուսաստանը մեզ հետ համագործակցի, վստահ եմ, որ դրանից կշահեն և Ռուսաստանը, և ՆԱՏՕ-ն», - ասել է Ստոլտենբերգը: