Եվրամիությունը իր պաշտոնական ամսագրում հրապարակել է պատժամիջոցների նոր ցանկը՝ համալրված Դոնեցկի և Լուգանսկի 13 անջատականների և 5 հասարակական կազմակերպությունների անուններով:
Նոր պատժամիջոցները վերաբերում են նոյեմբերի 2—ի ընտրությունների ժամանակ տեղի ունեցած դեպքերին:
Մինչ այդ, Ղրիմի բռնակցումից հետո պատժամիջոցների սև ցուցակում ընդգրկվել էին 28 ընկերություն և 132 անձ, այդ թվում՝ Ռուսաստանի պետդումայի պատգամավորներ: