Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիական ժողով կանցկացնի

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Անհապաղ ու ամբողջական իշխանափոխություն», «Ինքնիշխան Հանրապետություն, ճանաչված Արցախ, իրավատեր քաղաքացի» կարգախոսերով քաղաքացիական ժողով է հրավիրում։

Կուսակցության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Հովհաննիսյանը դեկտեմբերի 5-ին, ժամը 17-ին ժողով կանցկացնի Երևանի Ազատության հրապարակում, դեկտեմբերի 6-ին, ժամը 13-ին՝ Վանաձորի Արցախի պուրակում, դեկտեմբերի 6-ին, ժամը 17-ին՝ Գյումրիի Աճեմյանի անվան թատերական հրապարակում։