Գումարը ուղղվելու է Հայաստանը և Ղարաբաղը կապող շուրջ 116-կիլոմետրանոց Վարդենիս - Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը:
Հինգշաբթի օրը Լոս Անջելեսում կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի 17-րդ հեռուստամարաթոնն արձանագրել է 12 միլիոն 399 հազար 550 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում, փոխանցում են Հիմնադրամից:
Հավաքագրված գումարը ուղղվելու է Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող շուրջ 116 կիլոմետր երկարությամբ Վարդենիս - Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաեւ բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին Հայաստանում եւ Ղարաբաղում:
2013-ին «Հայաստան» հիմնադրամի 16-րդ հեռուստամարաթոնը արձանագրել էր ավելի քան 22.5 միլիոն դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: