Խամենեի․ Արևմուտքը չի կարող ծնկի բերել Իրանին

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլո Ալի Խամենեի

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին զգուշացրել է, որ Արևմուտքը չի կարողանալու ծնկի բերել Թեհրանին վերջինի միջուկային ծրագրին վերաբերող բանակցություններում։

Այս մասին նա խոսել է այն բանից հետո, երբ վեցնյակի և Իրանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև եկող տարվա հուլիսի 1-ը ավարտին հասցնել բանակցություններն ու կնքել վերջնական պայմանագիր Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված վեճի շուրջ, ինչից հետո կվերացվեն Իրանի հանդեպ գործող բոլոր պատժամիջոցները։