ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը շրջանառվել է որպես ՄԱԿ-ի ԳԱ և ԱԽ պաշտոնական փաստաթուղթ

Հայաստանի արտգործնախարարությունը ՄԱԿ-ում հայտարարություն է շրջանառել՝ դատապարտելով «Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուսումնամարզական թռիչք կատարող Արցախի ՊԲ ուղղաթիռի խոցումը»:

ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հայտարարությունում, որը, շրջանառվել է որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ, մասնավորապես, ասված է․ - «Նման հանցավոր սադրանքը ցույց է տալիս, որ Բաքուն ոչ միայն արհամարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերն ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, վստահության միջոցների իրականացման մասին, այլև գործում է հակառակ դրանց՝ կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը»: