Երդվյալ ատենակալների դատարանը որոշել է սպանության մեղադրանք չառաջադրել ոստիկան Դարեն Ուիլսոնին, ով, ենթադրաբար, այս տարվա օգոստոսին ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքում գնդակահարել է 18-ամյա մի սևամորթ պատանու:
Որոշման հրապարակումից հետո վերսկսվել են բողոքի հուժկու ցույցերը, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հորդորել է խաղաղ հավաքներ անցկացնել՝ ոստիկանությանը զսպվածության կոչ անելով:
CNN-ի փոխանցմամբ՝ բողոքի ակցիաները տարածվել են նաև Ֆերգյուսոն քաղաքից և Միսսուրի նահանգից շատ հեռու, այդ թվում Նյու Յորքի կենտրոնում փողոց է դուրս եկել շուրջ հազար մարդ:
Մանրամասները՝ այսօր ավելի ուշ: