Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի համոզմամբ՝ կանանց և տղամարդկանց միջև չի կարող հավասարություն լինել: «Դա անբնական է», - Ստամբուլում կազմակերպված՝ կանանց իրավունքներին նվիրված խորհրդաժողովում հայտարարել է Էրդողանը:
Միջազգային մամուլը հիշեցնում է, որ օրերս էլ Էրդողանը մեկ այլ աղմկահարույց հայտարարություն էր արել՝ պնդելով, թե Ամերիկան հայտնաբերել են մահմեդականները՝ Կոլումբոսից 300 տարի առաջ: