Այսօր տեղի կունենա Մի-24-ի անձնակազմի անդամների հոգեհանգիստը

Խոցված Մի-24-ի անձնակազմը (ձախից՝ աջ)՝ մայոր Սերգեյ Սահակյան, լեյտենանտ Ազատ Սահակյան, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյան

Այսօր ժամը 17-20-ը Երևանում, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա ադրբեջանական զինուժի կողմից խփված հայկական Մի-24 ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողակարգը, քաղաքացիական և զինվորական հրաժեշտի արարողությունը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, վաղը ժամը 13-ին զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ ժամը 14-ին տեղի կունենա սգո միտինգ և հուղարկավորություն զինվորական արարողակարգով: