ՄԻ-24-ի անձնակազմը պարգևատրվել է «Արիության» մեդալով

Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի այսօրվա հրամանագրով ՄԻ-24 ուղղաիթռի անձնակազմի անդամները հետմահու պարգևատրվել են «Արիության» մեդալով։

«Արիության համար» մեդալով հետմահու պարգեւատրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված ԼՂՀ ռազմական օդուժի ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը», - մասնավորապես ասված է Բակո Սահակյանի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրության մեջ: