Նախագահ Վլադիմիր Պուտինը, ընդունելով Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջոն Թեֆթի հավատարմագրերը, ասել է, թե Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ համագործակցել տարբեր բնագավառներում՝ պայմանով, որ Նահանգները չմիջամտի Ռուսաստանի ներքին գործերին։
64-ամյա Թեֆթը մինչ այդ տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը Ուկրաինայում, Վրաստանում և Լիտվայում։
Ռուսաստանում Ամերիկայի դեսպանի պաշտոնում նա փոխարինել է Մայքլ ՄքՖոուլին, ով անմիջապես դարձել է Պուտինի ներկայիս պաշտոնավարման ընթացքում ծավալված հակաամերիկյան քարոզարշավի թիրախներից մեկը։