Բացառվում է ձերբակալված սահմանախախտների փոխանակումը խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների հետ։ Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։
Նշենք, վերջին օրերին ադրբեջանական կողմը շրջանառության մեջ է դրել խոցված Մի 24 ուղղաթիռի անձնակազմի անդամների՝ ձերբակալված ադրբեջանցիների հետ փոխանակելու հարցը։
Սպանված պատանու հայրը՝ Մեխակ Ցականյանը «Ազատությանը» փոխանցեց, որ կտրականապես դեմ է այդ փոխանակմանը. - «Իրանքոնց են անում՝ Սաֆարովին տանում են գեներալ տալիս, իսկ են Շամշադինի Կարենին երկու օր չպահեցին սպանեցին, ո՞րն ա ճիշտը, իսկ իրանց մենք պահում ենք, մի հատ էլ տուն սարքենք տանք իրենց, դա՞ են ուզում, ի՞նչ են ուզում, ես չեմ իմանում։ Այսքան խաղաղ պայմանում գան իմ երեխուն սպանեն»։