Իսպանիայի դատախազությունը մտադիր է մեղադրանք առաջադրել Կատալոնիայի վարչապետին

Իսպանիա - Անկախության խորհրդանշական հանրաքվեն Կատալոնիայում, 9-ը նոյեմբերի, 2014թ,

Իսպանիայում դատախազությունը մտադիր է մեղադրանք ներկայացնել Կատալոնիայի վարչապետ Արթուր Մասի դեմ, ով աջակցել է շրջանում անկախության ոչ պաշտոնական հանրաքվեի անցկացմանը:

Կատալոնիայի կառավարության տվյալներով` նոյեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդանշական հանրաքվեին մասնակցել է ավելի քան երկու միլիոն բնակիչ, ավելի քան 80 տոկոսը կողմ է արտահայտվել Կատալոնիայի անկախությանը: