Զորավարժություններ Հայաստանի ռուսական ռազմաբազայում

Հայաստանի ռուսական ռազմաբազայում՝ «Ալագյազ» և «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարաններում սկսվել են սպայական կազմի հետ համատեղ պարապմունքները, որոնց մասնակցում են շուրջ 200 հրամանատարներ և նրանց տեղակալներ:

Հարավային Ռազմական Օկրուգի մամլո ծառայության փոխանցմամբ՝ պարապմունքների առանձնահատկությունն այն է, որ դրանք ուսումնասիրում են բարձրլեռնային տեղանքում մարտական գործողությունների վարման հնարավորությունները: