Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բանակցությունները Ադրբեջանի իշխանությունների հետ դեռևս արդյունք չեն տվել։
Միջազգային այս կառույցի հայաստանյան գրասենյակը դիմել էր Բաքվի գործընկերներին՝ բանակցելու ադրբեջանական իշխանությունների հետ հայկական ուղղաթիռի անկման վայր անվտանգ մուտք գործելու, օդաչուներին դուրս բերելու համար։