Շփման գծի պլանային դիտարկում Ասկերանի ուղղությամբ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` այսօր ԵԱՀԿ-ի առաքելությունը Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը դիտարկումն իրականացրել է Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերից:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: