Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև նոյեմբերի 12-ին հակամարտության գոտու արևելյան ուղղությամբ հակառակորդի կողմից խփված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի հետ կապված հարցեր են քննարկել ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը այսօր կայացած հանդիպման ժամանակ:
Հակոբյանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ն իր բոլոր հնարավորությունները կօգտագործի` միջդիրքային գոտում կործանված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը վերջնականապես պարզելու և դրանից բխող մյուս գործընթացները իրականացնելու համար, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: