Փորձագետները համարում են, որ Մեծ քսանյակի Ավստրալիայի գագաթնաժողովից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը է՛լ ավելի կչարանա:
Բրիսբենում արևմտյան առաջնորդների վերաբերմունքը Ռուսաստանի նախագահի նկատմամբ նշանակում էր, որ Պուտինը լիովին մեկուսացված է այսօր, և այն, որ նա ժամանակից շուտ է վերադարձել Մեծ քսանյակի ժողովից, նշանակում է, որ իրավիճակն այնտեղ անտանելի էր Ռուսաստանի նախագահի համար:
Պուտինը, հիշեցնենք, լքեց Բրիսբենը, որտեղ անցկացվում էր Մեծ քսանյակի գագաթնաժողովը, մինչև պաշտոնական փաստաթղթերի ստորագրումը:
Ռուսաստանցի փորձագետ Դմիտրի Օրեշկինը "Дождь" հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասում է, որ Ավստրալիայից հետո Պուտինը կփոխվի․ - «Մենք է՛լ ավելի կոշտ Պուտինի կտեսնեք Ավստրալիայից հետո»:
Մեկնաբանի խոսքով՝ իհարկե, Պուտինին գագաթնաժողովում նեղացրել են, սակայն նա, լինելով ռացիոնալ քաղաքական գործիչ, հասկանում է, որ հնարավորություն չունի Արևմուտքի հետ պայքարելու՝ գոնե տնտեսապես, և ուրեմն մնում է այդ պայքարը տեղափոխել սեփական երկիր:
Օրեշկինի կանխատեսմամբ՝ Ռուսաստանում կլինի է՛լ ավելի լուրջ նահանջ ժողովրդավարական սկզբունքներից․ - «Երկաթե վարագույրը նորից կհայտնվի Ռուսաստանում, և Ռուսաստանը իսկապես կսկսի նմանվել Հյուսիսային Կորեային»: