Մալթայում անցկացված «Մանկական Եվրատեսիլ - 2014» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող 11-ամյա Բեթթին «Արևի մարդիկ» երգով գրավեց երրորդ տեղը։
Շաբաթ երեկոյան կայացած մրցույթում հաղթեց 14-ամյա իտալացի Վինչենցո Կանտիելոն՝ «Դու իմ ամենաառաջին սերն ես» երգով, երկրորդը Բուլղարիան ներկայացնող Քրիսիա Մարինովա, Հասան և Իբրահիմ Իգնատով եղբայրներ եռյակն էր՝ «Երեխաների մոլորակ» երգով։