Կասկածներ կան, որ խոցված ուղղաթիռի անձնակազմից որևէ մեկը կարող է ողջ լինել, մինչդեռ դա ճշտել դեռևս չի հաջողվում, քանի որ ադրբեջանական կողմը ուղղաթիռի ընկնելու վայրը ինտենսիվ կրակահերթի տակ է պահում: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը։
Ուղղաթիռը գտնվում է շփման գծի չեզոք հատվածում, նախապես հայտարարվել էր, որ անձնակազմի երեք անդամները զոհվել են։