Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակից ստացված տեղեկատվության համաձայն` հակառակորդը շարունակում է լարված պահել իրավիճակը սահմանին, ինչը առայժմ հնարավորություն չի տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին, րոպեներ առաջ Ֆեյսբուքում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ նույն աղբյուրի՝ հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 200 անգամ` ողջ գիշեր չդադարեցնելով կրակը:
«Միաժամանակ, ադրբեջանական կողմի տարածած տեսանյութը լրացուցիչ ապացուցում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության` մինչ այդ տարածած հաղորդագրության հերյուրանք լինելը: Տեսանյութը ևս մեկ անգամ փաստացի ապացուցում է, որ ԼՂՀ ՌՕՈւ-ին պատկանող ուղղաթիռները չեն խախտել սահմանը և որևէ դիրքի վրա չեն գրոհում: Ըստ կարգի` գրոհող կամ անգամ գրոհից հետո հետ վերադարձող ուղղաթիռները օգտագործում են թռիչքային այլ մարտավարություն և տեխնիկական այլ միջոցներ», - գրում է Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը: