Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել նոյեմբերի 12-ին ադրբեջանական ուժերի կողմից հայկական ուղղաթիռի կործանման կապակցությամբ` որում պնդել է, թե Հայաստանի ուղղաթիռները ներխուժել են Ադրբեջանի օդային տարածք:
«Հայաստանի ուղղաթիռների ապօրինի ներխուժումը Ադրբեջանի օդային տարածք հանդիսանում է Ադբրեջանի նկատմամբ օկուպացիայի և ագրեսիայի շարունակությունը, ինչպես նաև Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության և անկախության դեմ ուժի գործադրման քաղաքականության շարունակությունը», - ադրբեջանական Trend.az կայքի փոխանցմամբ` հայտարարել է պաշտոնական Բաքուն:
Հիշեցնենք, այսօր ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, որ «հայկական ուղղաթիռները գրոհ են իրականացրել իրենց դիրքերի ուղղությամբ և իրենք պատասխանել են»: