Հայաստանի տարածքում նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 16-ին օրվա երկրորդ կեսին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, ցերեկը նույնքանով կնվազի:
Երևանում նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 16-ին էական տեղումներ չեն սպասվում: