Ռուսաստանը ձեռնպահ է քվեարկել Բոսնիայում ԵՄ խաղաղապահների մանդատի երկարաձգմանը

Բոսնիա և Հերցեգովինա - Լեհ խաղաղապահները Բուտմիրում Եվրամիության խաղաղապահ առաքելության կենտրոնակայանի մոտ, արխիվ

Բոսնիայում Եվրոպական միության խաղաղապահների գործունեությունը երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ ՄԱԿ-ում Ռուսաստանը ձեռնպահ է քվեարկել։

Ըստ Ռուսաստանի ներկայացուցչի՝ այդ երկրի քաղաքացիներին պետք չէ հրել Եվրամիության ուղղությամբ։