Պուտին. «Կառավարությունը լծակներ ունի ռուբլու փոխարժեքի տատանումները կանխելու համար»

Պեկինում գտնվող Վլադիմիր Պուտինը Ատլանտյան-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների կազմակերպության` ASEAN-ի համաժողովին մասնակցող ռուսաստանցի գործարարների հետ զրույցում այսօր անդրադարձել է երկրի ֆինանսական շուկայում տիրող անկայունությանը` նշելով․ - «Կառավարությունը բավարար լծակներ ունի ռուբլու փոխարժեքի հետագա տատանումները կանխելու համար: Ամեն դեպքում կապիտալի տեղաշարժի սահմանափակումներ, ինչպես նաև այլ արտակարգ միջոցառումներ նախատեսող գործողություններ մենք չենք ծրագրում»: