Իսպանիայի հյուսիս-արևելյան Կատալոնիա շրջանում այսօր անկախության ոչ պաշտոնական հանրաքվե է անցկացվում:
Կատալոնիայի իշխանությունները ավելի վաղ, տեղի տալով Մադրիդի ճնշմանը, հրաժարվել էին լիարժեք հանրաքվե անցկացնելու մտադրությունից և սա ավելի շատ նման է հասարակական կարծիքի հարցման:
Անկախական կազմակերպությունները մեծ ջանքեր են գործադրել 7.5 միլիոն բնակչություն ունեցող և բարգավաճ այս տարածաշրջանում անցկացվող հանրաքվեում քվեարկողների ակտիվ մասնակցությունն ապահովելու համար, հույս ունենալով, որ դա կհարկադրի Իսպանիայի իշխանություններին նստել բանակցությունների սեղանի շուրջ և Կատալոնիային քաղաքական ու տնտեսական ավելի մեծ ազատություններ տրամադրել:
Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ կատալոնացիների մինչև 50 տոկոսը աջակցում է տարածաշրջանի անկախացմանը: