Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին, Եվրամիության խորհրդական Քեթրին Էշթոնը և Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆին այսօր Օմանում բանակցում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
Բանակցությունների վերջին փուլը անցկացվելու է նոյեմբերի 18-ին Վիենայում, որին միանալու են նաև Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները:
Արևմուտքը հույս ունի համաձայնություն ձեռք բերել Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու վերաբերյալ՝ Թեհրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները վերացնելու դիմաց: